Սոֆյա Սարյան

Սոֆյա Լազարի Սարյանը աշխատում է Մ. Սարյանի տուն-թանգարանում 1993 թվականից, սկզբում որպես գիտաշխատող-էքսկուրսավար, հետո`2004 թվականից մինչ օրս` գլխավոր ֆոնդապահ և հաշվառման և պահպանման բաժնի վարիչ: Դեռևս լինելով Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական բաժանմունքի ուսանող, Սոֆյա Սարյանը գրել է «Մ.Սարյանը և ռուս գրողները» թեմայով դիպլոմային աշխատանք (ղեկավար` Լ. Մկրտչյան): Համատեղության կարգով հաճախել է համալսարանի հասարակական մասնագիտությունների բաժանմունքի դասընթացներին և ստացել նաև արվեստաբանի դիպլոմ: Մ. Սարյանի տուն-թանգարանում իր աշխատանքի 30 տարիների ընթացքում Սոֆյա Սարյանը անմնացորդ նվիրվել է Մ. Սարյանի ստեղծագործության և ժառանգության ուսումնասիրության և հանրահռչակման գործին, կատարել է ֆոնդերի գրանցում և մուտքագրում Շտեմարան, հեղինակել և տպագել է բազմաթիվ զեկուցումներ, հոդվածներ, մասնակցել գիտաժողովներին, ցուցահանդեսների կատալոգների կազմմանը, կանոնակարգել Մ.Սարյանի անձնական արխիվը, գրանցել Սարյան ընտանիքին պատկանող աշխատանքները, որպես մեթոդիստ մասնակցել է կրթական ...

Հեղինակի դասեր

Դաս 1. «Հեքիաթներ և երազներ» (մաս I)
Դաս 2. «Հեքիաթներ և երազներ» (մաս II)
Դաս 3. Արևելք (մաս I )
Դաս 4. Արևելք (մաս երկրորդ)