«Հայկական տարազ» դասընթաց

Հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ տարազի դերը անգնահատելի է: Ազգային մշակույթը, այսինքն՝ տվյալ ազգի կողմից մշակված, ստեղծված ամեն բան հանդիսանում է տվյալ ազգի գլխավոր որակների արտացոլումը:
Մեր ազգը, սկսած հնագույն ժամանակներում ապրած մեր նախապապերից, կրել է հոգևոր գիտելիք և այդ գիտելիքը ձևի վերածելով՝ ստեղծել է մշակույթ, արվեստ: Տարազը՝ իր ծիսա-գործառնական նշանակությամբ, համալիրում ներառված զարդերով, ժողովրդական մշակութային գործունեության արտացոլում է, նույնն է թե՝ ազգային որակները ներկայացնող ևս մեկ ոլորտ: Հայկական տարազը ժողովրդական մշակույթի կարևոր տեսակներից մեկն է,
իսկ տարազի ուսումնասիրությունը՝ հայրենաճանաչություն, ինքնությունը ճանաչելու, սեփական որակներին
ծանոթանալու հրաշալի հնարավորություն:
Լուսանկարները՝ ՀՊԹ:
3
Կիսվել
Ընդհանուր 40000 AMD
«Հայկական տարազ» դասընթաց