«Հայկական գորգ» դասընթաց

«Հայկական գորգ» դասընթաց

«Հայկական գորգ» խորագրով դասախոսությունների շարքը նպատակ ունի ունկնդիրների լայն զանգվածին ներկայացնել  հայոց պատմամշակութային ժառանգության   այդ կարևոր ոլորտի ծագումնաբանության, գեղազարդման համակարգերի ձևավորման, գորգի ու գեղազարդման հորինվածքների և առանձին  տարրերի  ծիսա-մոգական նշանակության հանգամանալից նկարագիրը։   Առանձնակի կարևորված է  արևելյան գորգերի շարքում հայոց գորգը  ըստ արժանվույնս գնահատելու հիմնահարցը, մասնավորապես՝ տարատեսակ  սկզբնաղբյուրներով հիմնավորել ենք   Հայկական լեռնաշխարհն ու պատմական Հայաստանը գորգագործական մշակույթի բնօրրաներից մեկը լինելու փաստը։  Առանձին դասախոսություններով բնութագրվելու են  գորգերի խմբերն ու դրանցում ներառված գորգերի տիպերի  մի մասը։ Ներկայացվելու են հայոց գորգագործական մշակույթի ավանդույթների ազդեցության ոլորտները, տարածման արեալներն ու դրանց պատճառները։  Դասախոսությունները ուղեկցվելու են ցուցադրական հարուստ  նյութերով ու սկզբնաղբյուրներից քաղված հայոց գորգարվեստին վերաբերող տեղեկություններով։

 Կարծում ենք, որ  դասախոսությունների այս շարքի արդյունքում հայոց  գորգագործական մշակույթով հետաքրքրվողներն ու առհասարկ ունկնդիրները հիմնավորապես կտեղեկանան   գորգագործական մշակույթի ոլորտում հայոց ունեցած առանցքային դերի  ու հայոց կողմից ստեղծված գորգագործական  հիմնարար ավանդույթների ամբողջական նկարագրի մասին։


Կիսվել
Ընդհանուր 7500 AMD

Դասեր

Դաս 1. «Հայկական գորգ» դասընթաց, «Ներածություն»
Դաս 5. «Գորգապատկերները հայկական մանրանկարչության մեջ»
Դաս 4․ «Գորգի տարբեր անվանումներն ու տերմինները միջնադարյան սկզբնաղբյուրներում
Դաս 3․ «Հայոց գորգագործական մշակույթը վաղ միջնադարում»
Դաս 2․ «Պազիրիկ գորգի ծագման վայրի վերաբերյալ տարբեր տեսակետներ»

Առաջարկվող դասընթացները

«Մարտիրոս Սարյան» դասախոսություններ
«Հայկական ճարտարապետության խորհրդաբանությունը»
«Հայկական գորգ» դասընթաց
«Արվեստ և կրոն» դասընթաց
«Սիմվոլներ» դասընթաց
«Հայկական տարազ» դասընթաց
«Հայկական ասեղնագործություն և ժանեկագործություն»
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան