Աշոտ Գրիգորյան

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր և առաջին տնօրեն (24.01.1990-10.02.2016 թթ.) Աշոտ Գրիգորյանը (Աշոտ Հայկազուն) ծնվել է 1948 թվականին Արմավիրում: 1967 թվականին ոսկե մեդալով ավարտել է Արմավիրի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցը, 1973թ.-ին՝ Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: 1985-ին նա Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի բարձրագույն վերապատրաստման հատուկ ֆակուլտետում ստացել է «ճարտարապետություն և քաղաքաշինություն» մասնագիտացում, իսկ 1988թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է «Բնակելի միջավայրի տիպաբանությունը» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան: 1985 թվականից աշխատանքին զուգահեռ դասախոսում է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (ԵրՃՇՊՀ): Աշոտ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ և իր իսկ մշակած նախագիծ-առաջարկով դիմում է պետական իրավասու ատյաններին և 1990 թվականին հիմնում է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, որը ղեկավարո...

Հեղինակի դասեր

Դաս 1. «Ներածություն»
Դաս 2. «Հայաստանի հնագույն ճարտարապետության խորհրդաբանությունը» (մաս 1)
Դաս 3. «Հայաստանի հնագույն ճարտարապետության խորհրդաբանությունը» (մաս 2)
Դաս 4․ Քրիստոնեական շրջանի հայ ճարտարապետության խորհրդաբանությունը
Դաս 5․ Անիի Մայր տաճար