Դաս 3. Արևելք (մաս I )

«Արևելք» (մաս I) դասախոսության ընթացքում ներկայացվում են Մարտիրոս Սարյանի Կոնստանդնուպոլիս (1910) և Եգիպտոս (1911) կատարած ճանապարարհորդությունների շրջանում ստեղծված գործերը, նրա որոնումները, ոճի զարգացման ուղիները: 1911 թվականի սկզբին տեղի ունեցավ Սարյանի առաջին հաջողությունն ու իսկական ճանաչումը: Այդ մասին նկարիչը հիշում է իր «Գրառումներ իմ կյանքից» գրքում. «Նկարիչների մոսկովյան ընկերության» ցուցահանդեսին մասնակցեցի ութ նկարով: Մի անգամ պատահաբար մտա ցուցասրահ և հանդիպեցի ընկերության եռանդուն անդամներից մեկին, նկարիչ Ֆ. Ի. Ռերբերգին: Մոտեցավ, գրկեց, համբուրեց և խանդավառված բացականչեց. «Շնորհավորում եմ ձեզ, Տրետյակովյան պատկերասրահի հանձնաժողովը գնել է ձեր երկու աշխատանքը: Դա առաջին դեպքն է, երբ վերջապես գնվում են երիտասարդ նկարչի գործերը»: Ճիշտն ասած, այդ ուրախալի լուրը սաստիկ հուզեց ինձ: Անհարմար էի զգում, որ ընտրել էին միայն իմ գործերը և այն էլ երկու հատ: Դա երջանկություն էր: Նշանակում էր, որ ինձ ճանաչում էին իբրև իսկական արվեստագետ»:
Հեղինակ Սոֆյա Սարյան
Կիսվել
Ընդամենը 1500 AMD
0 Մեկնաբանություն

Դասեր

Դաս 3. Արևելք (մաս I )
Դաս 1. «Հեքիաթներ և երազներ» (մաս I)
Դաս 2. «Հեքիաթներ և երազներ» (մաս II)