Դաս 5․1914-1919 թվականների Սարյանի գործն ու արվեստը
Արևելյան ճանապարհորդությունների տպավորություններով ձևավորվեց Մարտիրոս Սարյանի 1910-ական
թվականների ստեղծագործական մտածողությունը։ Այս շրջանում նրա ոճին հատուկ են ձևերի ընդհանրացումը,
գծերի պարզեցումը, մաքուր, անխառն գույների կիրառումը և հարթապատկերային հորինվածքը։ Իր
աշխատանքները Սարյանը հիմնականում ստեղծում էր տեմպերայով՝ ստվարաթղթի կամ կտավի վրա, իսկ
առանձին դեպքերում օգտագործում էր նաև յուղաներկ։
Այս շրջանում նկարչի ոճաձևաբանական որոնումները մոտ են հետիմպրեսիոնիզմի հիմնական սկզբունքներին
և ընթանում են զուգահեռ այնպիսի ֆրանսիացի վարպետների ստեղծագործություններին, ինչպիսիք են
Վինսենթ վան Գոգը, Պոլ Գոգենը և Անրի Մատիսը։
1914 թվականի այցելությունը Հայաստան հարստացրեց Սարյանի արվեստը նոր թեմաներով, որոնց մշակումը
նկարիչը իրականացնում էր նշված միտումներին համապատասխան։ Նկարչի ստեղծագործության այսպիսի
զարգացումը շարունակվեց մինչև 1919 թվականը՝ որոշարկելով նրա արվեստի հիմնական հատկանիշները։
3
Կիսվել
Ընդամենը 1500 AMD
0 Մեկնաբանություն
Դասեր
Մարտիրոս Սարյան. Հայաստան՝ առաջին տարիներ, փարիզյան շրջան
Դաս 5․1914-1919 թվականների Սարյանի գործն ու արվեստը
Դաս 4. Արևելք (մաս երկրորդ)
Դաս 3. Արևելք (մաս I )
Դաս 2. «Հեքիաթներ և երազներ» (մաս II)
Դաս 1. «Հեքիաթներ և երազներ» (մաս I)